Առողջապահություն Հասարակություն Ռազմական 

Արցախում ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ

analitik.am

Քիչ առաջ տեղեկացանք, որ Արցախում մարտական դիրքերում  ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ,  ընդունվել   «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել  կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո  իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ:
Նշենք, որ վիրավոր զինծառայողի բուժման  մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն:

Նույն շարքից