ՃՏՊ Արարատի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր

ՃՏՊ Արարատի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր

Այսօր` մայիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 06 OL 636 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արալես գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ընկուզենուն: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ինչպես հաղորդում է կայքը, վթարի հետևանքով 4 հոգի, նույն գյուղի բնակիչներ, 18-ամյա Հովհաննես Ալավերդյանը, 19-ամյա Յուրիկ Պետրոսյանը, 17-ամյա Արթուր Գաբրիելյանը և 18-ամյա Գոռ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Վիրավորներից Հ. Ալավերդյանը և Գ. Հակոբյանը հիվանդանոցում մահացել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։