Ֆեյսբուք 

Ինչպես առավել ճիշտ վերահսկել զարկերակային ճնշումը

analitik.am

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են զարկերակային բարձր ճնշումից եւ շատերը տվյալ ցուցանիշի վերահսկման համար դեղեր են ընդունում: Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ կարտոֆիլի շաբաթական 4 չափաբաժին օգտագործող մարդիկ ճնշման 11 տոկոսով պակաս բարձր ցուցանիշ ունեն, քան նրանք, ովքեր ամիս մեկ անգամ են կարտոֆիլ օգտագործում: Գիտնականների կարծիքով, կարտոֆիլում օսլայի բարձր մակարդակը հանգեցնում է արյան մեջ շաքարի ցուցանշի ցատկի, ինչը կարող է զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնալ:

Միաժամանակ, Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ 30 եւ 40 տարեկանից հետո զարկերակային ճնշման բարձրացումը խոսում է հետագա կյանքում ձեռքբերովի թուլամտության վտանգի մասին: Այն անոթային ձեռքբերովի թուլամտության ռիսկը մեծացնում է 62 տոկոսով: Ինչպես վերահսկել այդ ցուցանիշը:

Նախ, զարկերակային ճնշումը պետք է ճիշտ չափել: Փորձագետները խորհուրդ են տալիս չափումներ կատարել երկու ձեռքի վրա, խուսափելու ճիշտ թվեր ստանալու ընթացքում վրիպումներից: Ախտորոշման այս տեսակը հիպերտոնիայով տառապողների համար արդեն ոսկե չափանիշ է համարվում:

Զարկերակային ճնշման տատանումները կապ ունեն տարվա ժամանակից: Երբ փողոցում շոգ է, այն նվազում է, իսկ սառը եղանակին`բարձրանում: Դա կապված է արյունատար անոթների ընդարձակման և նեղացման հետ` կապված ջերմաստիճանից: Ահա ինչու շոգ օրերը կարող են հանգեցնել զարկերակային ճնշման լուրջ անկման, թուլության եւ ուշաթափության: Նույնը պատահում է նաեւ դեղեր ընդունելու դեպքում, ներառյալ` միզամուղները, հատկապես տարեց մարդկանց մոտ: Դեղորայքային բուժումը պետք է ընդունել անպայման բժշկի խորհրդատվությամբ և հսկողությամբ:

Ի դեպ, զարկերակային բարձր ճնշումն այնքան էլ սարսափելի չէ: ԱՄՆ-ի Brigham Young University-ի հետազոտողները պարզել են, որ բարձր զարկերակային ճնշման գենով մարդիկ Ալցհայմերի հիվանդության զարգացման ցածր ռիսկի են ենթակա: Ապացույցներ կան, որ ճնշման դեմ դեղերն ազդում են ուղեղի քիմիական կազմի վրա` նվազեցնելով բորբոքումների մակարդակը, ինչը նվազեցնում է նաեւ ծերունական թուլամտության ռիսկը:

Ոչ այնքան վերջերս հետազոտությունները պարզել էին, որ բալի մոնմորանսի տեսակի հյութի օգտագործումը բարձր ճնշման դեմ պայքարի նույնպիսի արդյունավետ միջոց է, որքան դեղերի ընդունումը: Գոյություն ունեն անհամեմատ ավելի մեծ ապացույցներ այն բանի, որ բազուկի հյութը նվազեցնում է զարկերակային ճնշումը: Այն նիտրատներ է պարունակում, որոնք օրգանիզմը կուտակում է ազոտի ենթաօքսիդի տեսքով, որն արյունատար անոթների բնական կարգավորող միջոց է համարվում: Պարզ տարբերակ է պատրաստել բազուկի հյութը, ինչը մատչելի է:

Նույն շարքից