Մենք հեռու չենք ապրում, մենք ապրում ենք սահմանում

Մենք հեռու չենք ապրում, մենք ապրում ենք սահմանում

Սիրանույշ մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեզ ասում են,թե հեռու եք ապրում հարմարավետ մեքենաներով և ողորկ ճանապարհներով երբեմն Տավուշ այցելող մարդկանցից ոմանք:Հավանաբար նկատի ունեն քաղաքամայր Երևանից Տավշո Բերդաքաղաք երկարող ոլորապտույտ Ճանապարհի երկարությունը՝186կմ:Բայց մենք ամեն Աստծո օր քայլում ենք այդ ճանապարհին ճիշտ հավասար խրամատով՝անմատչելի պահելով Հայրենիքի հյուսիս-արևելյան դարպասը:Եվ մեր լեռների պես հպարտ հայացքի մեջ կարդացվում է՝
ՄԵՆՔ ՀԵՌՈՒ ՉԵՆՔ ԱՊՐՈՒՄ,ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՍԱՀՄԱՆՈՒՄ