Հասարակություն 

Ավազակային հարձակում Առինջ գյուղում. դիմակավորված անձը բենզին է լցրել ու դանակահարել բնակչին

analitik.am

Այսօր` մայիսի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Ժամը 22: 00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը խաղալիք ատրճանակով զինված ներս է մտել Առինջ գյուղի 6-րդ փողոցի 19 տուն։

Ինչպես տեղեկանում ենք կայքից, անհայտ անձը նախ իր հետ բերած բենզինը լցրել է տուժածի` նույն տան բնակիչ, 61-ամյա Գագիկ Փայլևանյանի վրա, այնուհետև դանակով հարվածներ հասցրել Գ. Փայլևանյանի որովայնին: Բարեբախտաբար, այդ պահին Գ. Փայլևանյանի որդին` 24-ամյա Սուրեն Փայլևանյանը օգնության է հասել ծնողին ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից