Գիտություն 

Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի մտերիմները կպայքարեն ԵՊՏՀ ռեկտորի աթոռի համար

analitik.am

«Առավոտ» թերթը գրում է. «Հունիս ամսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ռեկտորի ընտրություններ են սպասվում։ Գործող ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետն արդեն սպառվում է։ «Առավոտի» տեղեկություններով՝ համալսարանի ռեկտորի պաշտոնին նոր հավակնորդ է հայտնվել՝ ՀՀ գյուղատնտեսության սննդի անվտանգության ծառայության նախկին պետ Աբրամ Բախչագալյանը։ Մամուլում հրապարակումներ եղան, որ այդ պաշտոնին հավակնում է նաև բուհում դասախոսող, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Վերջինս, սակայն, հերքեց՝ ասելով, որ Կորյուն Աթոյանն իր լավ ընկերն է։

Կորյուն Աթոյանը, ով արդեն հայտարարել է, որ նորից է առաջադրվելու, մտերիմ է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Վարչապետը բուհի խորհրդի նախագահն է։ Աբրամ Բախչագուլյանը, հիշեցնենք, համարվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմներից»։

Ատավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից