Հասարակություն 

Հանրապետությունում կարկուտի վտանգը պահպանվում է

analitik.am

Մայիսի 28-30-ը ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում մայիսի 28-30-ը ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 18-23 մ/վրկ արագությամբ:

Հիդրոմետ ծառայության մասնագետների կանխատեսումների համաձայն, վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +26-ի, հաջորդ օրերին աստիճանաբար կնվազի՝ +24, +23:

Ամենաշոգ մայիսի 28-ը եղել է 2007 թվականին, երբ ջերմաստիճանը հասել է  +33.70C-ի, մայիսի 28-ին ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1978 թ-ին՝ + 7.50C:

Նույն շարքից