Հասարակություն 

Շղթայական ավտովթար՝ Երևանում. վիրավորների թվում կա բարձրաստիճան պաշտոնյա

analitik.am

Shamshyan.com-ը գրում է, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով:

Ժամը 12:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 270/1 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 21-րդ թաղամասի բնակիչ, 22-ամյա Ալիկ Տեր- Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի 34 CQ 459 համարանիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ, 57-ամյա Գագիկ Բեգլարյանի վարած Toyota մակնիշի 444 ՕՕ 02 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Մասիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Մաիլյանի վարած Opel մակնիշի 34 TQ 634 համարանիշի ավտոմեքենային:

Մանրամասները՝ այստեղ:

Նույն շարքից