Քաղաքականություն 

Այսօր Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

analitik.am

Այսօր՝ հունիսի 2-ին, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Ինտերֆաքս գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ համանախագահների հետ արդեն հասցրել է հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ում հետ հանդիպումից հետո Ջեյմս Ուոռլիքը թվիթերյան գրառում էր արել՝ խոսելով տեղի ունեցած կարևոր բանակցությունների և Սարգսյան-Ալիև սպասվելիք հանդիպման մասին:

Նույն շարքից