Գլխավոր Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Այսօր Գերմանիայի Բունդեսթագը քվեարկության կդնի Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը. ՌԻԱ Նովոստի

analitik.am

Այսօր՝ հունիսի 2-ին, Գերմանիայի Բունդեսթագը քննարկելու և քվեարկելու է խորհրդարանական մեծամասնության և Կանաչների ներկայացրած բանաձևը, որով ճանաչվում է նաև Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բունդեսթագի մամուլի ծառայությանը:

Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնում են կանցլեր Անգելա ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Բանաձևի անվանումն է «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի 101-րդ տարելից»: Բանաձևով գերմանական կողմը ճանաչում է կատարվածի մեջ իր մեղքի բաժինը և 1915 թվականին տեղի ունեցած սարսափելի իրադարձության փաստը:

Բացի դրանից, նախատեսվում է քվեարկության դնել Ձախերի բանաձևը, որը ևս կոչ է անում ճանաչել Գերմանական Ռեյխի պատմական պատասխանատվությունը ցեղասպանության հարցում:

Գերմանական խորհրդարանի պլաններն արդեն հայտնվել են թուրքական իշխանությունների քննադատության կիզակետում: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը գերմանական խորհրդարանի մտադրությունն անվանել է «քաղաքական շահագործում»:

ՌԻԱ Նովոստին նաև հիշեցնում է, որ Հայոց Ցեղասպանությունն արդեն ընդունել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան, Շվեյցարիան,Լեհաստանը, ինչպես նաև Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Նույն շարքից