Հասարակություն 

Ռուսաստանցիներն իրենց բարեկամ երկիր են համարում Բելոռուսը, Ղազախստանը և Չինաստանը

analitik.am

Ռուսաստանցիների համար իրենց գլխավոր թշնամիներն են ԱՄՆ-ը, Ուկրաինան և Թուրքիան: Այս մասին են վկայում «Լևադա-կենտրոնի» կողմից անցկացված հարցման արդյունքները:

Ռուսաստանցիների մեծ մասը՝ 72 տոկոսը, կարծում են, որ Ռուսաստանի նկատմամբ ամենաթշնամաբարը տրամադրված է ԱՄՆ-ը: Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ 48 տոկոսով, իսկ երրորդում՝ Թուրքիան՝ 29 տոկոսով: Հարկ է նշել, որ Թուրքիայի մասով ցուցանիշը նախորդ տարում ընդամենը 1 տոկոս էր:

Ինչ  վերաբերում է այն երկրներին, որոնք, ռուսաստանցիների կարծիքով, բարեկամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, ապա դրանք են Բելոռուսը՝ 50 տոկոս, Ղազախստանը՝ 39 տոկոս և Չինաստանը՝ 34 տոկոս:

Նույն շարքից