Գլխավոր Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Բունդեսթագը չպետք է տրվի Էրդողանի նման բռնակալի շանտաժներին. Գերմանացի պատգամավոր

analitik.am

Հնարավոր է՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կառաջացնի Անկարայի զայրույթը, սակայն Բունդեսթագը չպետք է տրվի Էրդողանի նման բռնակալի շանտաժին: Նման հայտարարությամբ հանդես է եկել բանաձևը նախաձեռնողներից գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատակա կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Թոմաս Օփփերմանը նույնպես կարծում է, որ այս դեպքում ավելորդ զիջողականությունն անտեղի է:

Իսկ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավարի տեղակալ Ֆրանց Յոզեֆ Յունգը և մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Բերնդ Ֆաբրիցիուսը  հիշեցրել են Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հարցում Գերմանիայի մեղավորության մասին:

Նույն շարքից