Հասարակություն 

Ոստիկանությունը՝ Վանաձորում տեղի ունեցած պայթյունի մասին

analitik.am

Հունիսի 4-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործող Հարկային տեսչության շենքի դիմաց պայթուն է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.40-ի սահմաններում նշված հասցեում գործող ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի հարկային տեսչության մուտքի դռան աջ մասի աղբամանում եղած անհայտ իրի պայթյունի հետևանքով ջարդվել են մուտքի դռան ապակիներն ու մուտքի ծածկի պլաստիկ շերտերը:
Վնասի չափը պարզվում է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը:

Նույն շարքից