Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասով Թուրքիայի արձագանքն ադեկվատ չէ. Լավրով

Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասով Թուրքիայի արձագանքն ադեկվատ չէ. Լավրով

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասով Թուրքիայի արձագանքն ադեկվատ չէ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, որ այս ամենի պատճառն այն է, որ Թուրքիան չի ցանկանում իրոք գործընկեր լինել մի շարք հարցերում, անընդհատ սկանդալներ է սարքում և վիրավորում իր գործընկերներին, այդ թվում նաև Եվրապային»,-ասել է Լավրովը, ում խոսքերով, Մոսկվան գերմանացի խորհրդականների որոշումը ընդունում է որպես վերջիններիս կամքի արտահայտում:

«Հնարավոր է՝ կան պատճառներ, որ հենց հիմա դա տեղի ունեցավ, սակայն ես չեմ կարող շահարկել այս թեման: Իհարկե մենք գիտեինք, որ նման քվեարկություն է լինելու, սակայն այդ մասին իմացել ենք միայն ամենավերջին պահին»,-հավելել է նա: