Գիտություն Հասարակություն 

Աշխարհահռչակ ֆիզիկոսը խոսել է Տիեզերքի ամենամեծ գաղտնիքի՝ կանանց մասին

analitik.am

Աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը Լարի Քինգի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է համաշխարհային խնդրիների, կանանց և արհեստական ինտելեկտի մասին:

Մարդկության հիմնական խնդիրը գիտնականն անվանել է մթնոլորտի աղտոտվածությունը: Նա իր անհանգստությունն է հայտնել այն բանի հետ կապված, որ Քինգի հետ իր վերջին հարցազրույցից (2010 թվական) հետո մոլորակի բնակչության թվաքականը ավելացել է 500 միլիոնով, իսկ օդի աղտոտվածությունն ավելացելէ 8 տոկոսով:

Քինքը Հոքինգին հիշեցրել է որ վերջին հարցարզույցի ժամանակ գիտնականը կնոջն անվանել էր Տիեզերքի մեծագույն գաղտնիքը և հարցրել է՝ արդյո՞ք այդ հարցում առաջընթաց կա: Ֆիզիկոսը հարցին հարցով է պատասխանել՝ նշելով, որ Քինգը 8 անգամ ամուսնացել է տարբեր կանանց հետ և մի՞թե դա չի խոսում այն մասին, որ հույսը հաղթում է փորձին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է իրեն օգնում պայքարել ծանր հիվանդության դեմ և շարունակել ապրել՝ Հոքինգն ասել է՝ գիտության նկատմամբ  հավատարմությունը. «Կան շատ հարցեր, որոնց պատասխանը ես չգիտեմ և ուզում եմ իմանալ»:

Նույն շարքից