Գլխավոր Հասարակություն 

Տպավորություն է՝ հանրապետությունում ձևավորվել է նոր քննչական մարմին՝ ի դեմս Ուրիխանյանի գրասենյակի. hraparak.am

analitik.am

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հանրապետությունում ձևավորվել է նոր քննչական մարմին՝ ի դեմս Ուրիխանյանի գրասենյակի, և ինքնուրույն պետության լիազորությունները որոշակի չափով յուրացնելով, փորձել են քննություն կատարել: Ասեմ, որ չեմ հավատում այդ հայտարարության նշված փաստերին, հանգամանքներին: Ուղղակի դրանով Տիգրան Ուրիխանյանը ցույց տվեց, որ հանդես է գալիս որպես այլ մարմինների կողմից ուղարկված գործիք, ինչու չէ նաև ՎՏԲ բանկի հետ կապված».- նշում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Երեկ Ազգային ժողովի պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը մի փոքր ուշացումով «բացահայտումներ» արեց «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի մասին, թերևս միակ նորությունն այն էր, որ այժմ նույն գործով կալանավորված Արտակ Գալստյանի (Վանոյի Արտակի) շահերը ներկայացնող «Ալգա» փաստաբանական գրասենյակի անունն էր շոշափվում:

Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն արդեն միջնորդություն է ներկայացրել հատուկ քննչական ծառայությանը, պահանջով՝ նշված հանգամանքները, մասնավորապես ձայնագրությունները, փաստաթղթեր, ցուցմունքները ներկայացվեն ՀՔԾ և քննություն կատարվեն. «Եթե Տիգրան Ուրիխանյանը չլիներ Ազգային ժողովի պատգամավոր, ինձ կթվար, թե ընդամենը բանսարկություններով զբաղվող անձի հայտարարություն էր».- կարծիք է հայտնում փաստաբանը:

Մանրամասն՝ Hraparak.am

Նույն շարքից