Գլխավոր Հասարակություն 

Բաքուն ծրագրում էր բլիցկրիգի միջոցով ամենակարճ ժամկետներում ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը. Բակո Սահակյան

analitik.am

Ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքուն ծրագրում էր բլիցկրիգի միջոցով ամենակարճ ժամկետներում ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը:

Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը lenta.ru–ին տված հարցազրույցում:

«2016 թ. ապրիլի 2-5-ը Ադրբեջանը ուխտադրուժ կերպով խախտելով 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերը, լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի դեմ սահմանների գրեթե ամբողջ երկայնքով: Ադրբեջանի գործողություները՝ իրենց բոլոր բնութագրերով կարելի է պատերազմ որակել: Բաքուն ծրագրում էր բլիցկրիգի միջոցով ամենակարճ ժամկետներում ուժային ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը»,- նշել է ԼՂՀ նախագահը:

Նրա խոսքով, խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ Ադրբեջանը դրան պատարստվել է 22 տարի, վարելով ագրեսիվ քաղաքականություն տեղեկատվական, դիվանագիտական ու ռազմաքաղաքական ոլորտներում: «Մենք բազմիցս նախազգուշացրել ենք տվյալ քաղաքականության վտագավոր ու ողբերգական հետեւանքների մասին: Ցավոք պատերազմը չհաջողվեց կանխել: Եվ միայն մեծ նյութական ու մարդկային կորուստներ կրելուց հետո հակառակորդը ստիպված եղավ կանգ առնել»,- շեշտեց Բակո Սահակյանը:

Աղբյուրը՝ artsakhpress.am

Նույն շարքից