Գլխավոր Քաղաքականություն 

Թուրքիան մեծ խնդիրներ ունի. Գերմանիայի նախագահ

analitik.am

Թուրքիայի իշխանությունները երկրում հեղաշրջման հետաքննության ժամանակ չպետք է մոռանան ժողովրդավարության և դրա սկզբունքների մասին:Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:

«Իրադարձությունները վերլուծելու ժամանակ թուրքական կառավարությունը պետք է հավատարիմ մնա իրավական և ժողովրդական սկզբունքներին: Մնացած ամեն ինչը կվնասի Թուրքիայի ժողովրդավարությանը: Թուրքիան ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկիր է և կարևոր է հասկանալ, որ Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկիրը չպետք է բանտ նստեցնի քննադատող լրագրողներին, կարճ ժամանակում չի հեռացնում հազարավոր դատավորների և չի վերադարձնում մահապատիժը»,-ասել է Գաուկը, ում խոսքերը մեջբերում է Bild-ը:

Գերմանիայի նախագահը նաև հավելել է, որ հիմա Թուրքիան մեծ խնդիրներ ունի:

Նույն շարքից