Տնտեսություն 

Կառավարությունը հնարավորություն կունենա ավելի շատ պարտք ներգրավել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը մի որոշում է ընդունել որի արդյունքում կկարողանա էլ ավելի շատ պարտքեր կուտակել։ Ըստ այդ որոշման՝ մեր պետական պարտատոմսերը առավել հասանելի կդառնան օտարերկրյա ներդրողների համար եւ ավելի շատ «կվաճառվեն»։

Մինչ այժմ կառավարությունը պետական պարտատոմսեր էր թողարկում, կամ պարզ ասած «վաճառում», եւ որոշ ժամանակ անց այդ «վաճառված» պարտատոմսերը ետ գնում, «գնորդներին էլ» տոկոս տալիս։ Այդ գնորդները հիմնականում մեր բանկերն էին։ Բայց մեր պետական պարտատոմսերի ներկայիս կարգավիճակը սահմանափակում է դրանց «վաճառքի» ծավալը։ Նոր կարգավիճակ ստանալով՝ մեր պետական պարտատոմսերը ավելի շատ «կվաճառվեն», եւ կառավարությունը հնարավորություն կունենա ավելի շատ պարտք ներգրավել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից