Տնտեսություն 

Բացի արդյունաբերությունից ու ծառայությունների ոլորտից, մյուս գրեթե բոլոր ճյուղերում անկում է արձանագրվել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը: Բացի արդյունաբերությունից ու ծառայությունների ոլորտից, մյուս գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում անցած տարվա նույն ամսվա նկատմամբ: Մասնավորապես նվազել են գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշները: Շինարարությունը նվազել է 7,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 20 տոկոսով և այլն: Ու եթե գյուղատնտեսությունում գրանցված 0,2 տոկոս անկումը բացատրվում է նրանով, որ անցած տարվա հունիսին աճը չափազանց բարձր էր՝ մոտ 38 տոկոս, ապա մյուս ոլորտներում անկումներն արդեն խրոնիկ են դառնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից