Հասարակություն 

Արցախի հողերը հանձնելուց հետո չի լինի նաև Հայաստանը. «Առավոտ»

analitik.am

«Առավոտ» թերթը գրում է. ««Ռուսական կողմն ասաց, որ փոխզիջումների տարբերակով Արցախի հարցի լուծումը ժամանակավորապես առկախվում է։ Ռուսական կողմը, որը հիմնական պնդողն է հողեր հանձնելու հարցի, հասկացավ, որ ներկայիս վիճակում չի կարող դա պնդել որովհետև երկու հազար մարդ է հավաքվում (նկատի ունի՝ Խորենացիում-խմբ.)։ եթե Արցախի հարցը լինի, առնվազն մի քանի անգամ ավելի շատ կհավաքվեն»,– երեկ, խոսելով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի՝ իշխանության կողմից տարածքները չհանձնելու հայտարարություն անելու պահանջի մասին,  ասաց քաղաքագետ Արա Պապյանը։

Նրա խոսքով. «Եթե դրվեց Արցախի հողեր հանձնելու հարցը, վստահեցնում եմ ՝ բանակում, ոստիկանությունում, իշխանական ապարատում որոշները կընդվզեն՝ ելնելով իրենց շահից։ Արցախի ղեկավարությունը դեմ կլինի. որովհետև հասկանում է՝ նման բանից հետո Ղարաբաղ չի լինի։ Մենք էլ հասկանում ենք, որ դրանից հետո նաև Հայաստան չի լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից