Հասարակություն 

Ոստիկանությունը ճշտել է Մյունխենում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը

analitik.am

Վերջին տեղեկություններով, Մյունխենում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է 10 մարդ, այդ թվում նաև հրաձիգը: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվը հասնում է 16-ի: Այս մասին հայտնում է քաղաքի ոստիկանության թվիթերյան էջը:

Մյունխենի ոստիկանության ղեկավարը հուլիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նաև հայտնել է, որ վիրավորներից  3-ի վիճակը ծայրահող ծանր է:

Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի ունեցավ հուլիսի 22-ին Մյունխենի Olympia առևտրի կենտրոնում: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել, մի քանի ժամով կաթվածահար էր եղել երթևեկությունը:

Արդեն հայտնի է, որ հրաձիգը 18-ամյա երիտասարդ է՝ ծագումով իրանցի, ով ունի Իրանի և Գերմանիայի քաղաքացիություն: Կատարվածի դրդրապատճառների մասին որևէ բան հայտնի չէ, ուստի դեռ վաղ է խոսել  տեղի ունեցածն ահաբեկչություն համարել:

Նույն շարքից