Հասարակություն 

Բանակցային գործընթացը շարունակվում է. ԱԱԾ

analitik.am

Tert.am-ը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանին խնդրել է մեկնաբանել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի հետ վարվող բանակցությունների ընթացքն այս պահին։

«Բանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր: Փաստում եմ, որ այսօր զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների: Այլ տեղեկատվություն այս պահին բանակցային գործընթացի շահերից ելնելով չեմ կարող հրապարակել»:

Նույն շարքից