Հասարակություն 

Ուորլիքը հայտնել է, թե որ հարցի շուրջ են համաձայնության եկել Սարգսյանն ու Ալիևը

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը  ՌԻԱ Նովոստիի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Արցախում հայ-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ:

«ԵԱՀԿ Մինսկի խումբն ակատիվորեն աշխատում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կատարեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են Վիեաննայի և Սանկտ Պետերբուրգի տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, որոնք ուղղված են լարվածությունը թուլացնելուն և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար տարվող բանակցությունների հետագա առաջընթացն ապահովելուն: Նախագահները համաձայնության են եկել շփման գծում ԵԱՀԿ մոտնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ: Նախատեսվում է շարունակել ընդլայնված բանակցությունները, որում ներառված կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ երկու կողմերից էլ: Կողմերի միջև լարվածությունը թուլացնելու համար դիվանագտական գործընթացում առաջընթացը պարտադիր է»,-ասել է Ուորլիքը:

Նույն շարքից