Հասարակություն Քաղաքականություն 

Թուրքիայի նախկին վարչապետը ասել է, որ ինքն է տվել ռուսական ինքնաթիռը կործանելու հրամանը

analitik.am

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ինքն է տվել ռուսական ինքնաթիռը կործանելու հրամանը: Նա նշել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել դրա համար:

«Ես կկրեի այդ քաղաքական պատասխանատվությունը, եթե նույնիսկ հիմա այդպիսի բան լիներ»,-ասել է Դավութօղլուն Hurriyet Daily News-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Թուրքիայի նախկին վարչապետը պարզաբանել է, որ հրամանը չի վերաբերել կոնկրետ ռուսական ուղղաթիռներին, այլ եղել է բոլոր այն ինքնաթիռների մասով, որոնք կխախտեին թուրքական օդային սահմանը: Նա հավելել է, որ որոշումը կայացվել է ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանը ոչ մեկ անգամ խախտելուց հետո:

Նույն շարքից