Հասարակություն 

Երրորդ հերթափոխով 425 երեխա մեկնել է մարզաառողջարանային ճամբարներ

analitik.am

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 20-ից ամառային հանգստի են մեկնել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներ:

 Այսօր առավոտյան 3-րդ հերթափոխով ճամբարներ մեկնող 425 երեխաներին վարչական շրջաններից ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչությունների աշխատակիցները:: Ճամբար մեկնողներին բաժանվել են մարզական խաղեր ու մարզահագուստ, այլ պարագաներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատու վարչությունների պետերը պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին, տեղերում ծանոթանանում նրանց առօրյային: Ամառային հանգստի մեկնողների ու վերադարձողների անվտանգ փոխադրումն ապահովվում է Երևանի քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության համագործակցությամբ: 3-րդ հերթափոխով երեխաները ճամբարներում կմնան մինչև օգոստոսի 16-ը, իսկ ընդհանուր առմամբ ճամբարներում ամառային հանգիստը կանցկացնի 1215 երեխա:

Նույն շարքից