Հասարակություն 

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

analitik.am

Երևանի քաաղքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 12-22-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 469 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց: Վերացվել են այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա թերությունները: Ընթացքում են Նուբարաշենի խճուղու և Մարգարյան 20-րդ շենքի բակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

 «Երքաղլույս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Նույն շարքից