Քաղաքականություն 

Թուրքիան սպառնում է ԱՄՆ-ին և հրամայական տոնով խոսում Գերմանիայի հետ

analitik.am

ԱՄՆ-ում բնակվող Ֆաթուլահ Գյուլենը կարող է դառնալ Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման պատճառ: Արդեն բավական երկար ժամանակ է, որ թուրքական իշխանությունները պահանջում են ամերիկյան կողմից արտահանձնել Գյուլենին: Այդ պահանջներն էլ ավելի խստացան Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո: Այդ հեղաշրջման կազմակերպիչը, Անկարայի կարծիքով, հենց Գյուլենն է:

Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ հայտարարությամբ են հանդես եկել՝ սպառնալով Վաշինգտոնին: Մասնավորապես այդ երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ երկու երկրների հարաբերություններն անկասկած վատանալու են, եթե Գյուլենը չարտահանձնվի:

Թուրքական իշխանությունները հրամայական տոնով են խոսում նաև Գերմանիայի հետ: Նույն Չավուշօղլուն հայտարարել է, որ Բեռլինը Անկարային պետք է հանձնի այն դատախազներին, ովքեր կապ ունեն Գյուլենի հետ և այս պահին գտնվում են Գերմանիայում:

Թե ինչպիսի զարգացումներ կլինի այս հարցերում, ցույց կտա ժամանակը:

Նույն շարքից