Քաղաքականություն 

Էրդողանը պատրաստվում է Պուտինին «տեղ» հրավիրել

analitik.am

Օգոստոսի 31-ին Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջև կարող է ընկերական հանդիպում տեղի ունենալ: Այս մասին գրում է Milliyet-ը:

Պարբերականի տեղեկություններով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրել այդ հանդիպումը միասին դիտելու: Ենթադրվում է, որ Էրդողանն այդ մասին խոսելու է օգոստոսի 9-ին Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ:

Հավելենք, որ հանդիպում կայանալու է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվելու շրջանակներում:

Նույն շարքից