Միջազգային Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ում ուրախ են, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերականգնվում են

analitik.am

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Քյորթիս Սկապարոտտին հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության վերականգնումը դրական քայլ է ՆԱՏՕ-ի համար:

«Մենք խրախուսում էինք Թուրքիային Ռուաստանի հետ հարաբերությունները վերականգնելու գործում: Այն, որ նրանք կարողացան տեղի ունեցածը թողնել ետևում և կրկին խոսել իրար հետ, դրական քայլ է: Նրանք Սիրիայի սահմանում այնքան մոտ են գործում մեզ, որ իրոք անհրաժեշտ էր կատարվածը անցյալում թողնել»,-ասել է ՆԱՏՕ-ի գեներալը՝ հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ուշադիր հետևում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման ընցացքին:

Նույն շարքից