Ֆեյսբուք 

Անցած գիշեր լուրջ վերադասավորումներ են տեղի ունեցել Թուրքիայի զինված ուժերում

analitik.am

Կարեն Հովհաննիսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է. Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը (YAŞ) Էրդողանի նախագահությամբ որոշել է Թուրքիայում արտակարգ դրություն մտցնել երեք ամսով: Արտակարգ դրության դեպքում հեշտանում է ձերբակալությունների գործընթացը:
Որոշվել է նաև գլխավոր շտաբի պետ նշանակել Հուլուսի Աքարին, ով գերեվարվել էր հեղաշրջման փորձ կատարողների կողմից, ինչի համար Էրդողանը ԳՇ-ի պետին փոխարինող էր նշանակել Ումիթ Դունդարին, ով գիշերվա խորհրդակցությունից հետո նշնակավեց ԳՇ-ի պետի տեղակալ:
Ցամաքային ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ Սալիհ Զեկին Չոլակը, ով հուլիսի 15-ին նույնպես գերեվարվել էր հեղաշրջման փորձ կատարողների կողմից: Ռազմաօդային ուժերի հրամանատար է նշնակվել Աբիդին Ունալը, ով նույնպես հուլիսի 15-ին գերեվարվել էր: Ռազմածովային ուժերի հրամանատար է նշանակվել ծովակալ Բյուլենթ Բոստանջօղլուն: Նավատորմի հրամանատար է նշանակվել Վեյսել Քյոսելեն:
Որոշվել է, որ MIT և Թուրքիայի Գլխավոր շտաբը դուրս են գալիս վարչապետի վերահսկողությունից և անցնում են նախագահի վերահսկողության տակ:
Ռազմաօդային ուժերի արդեն նախկին հրամանատար Աքինի Օզթյուրքը, բանակի 2-րդ կորպուսի հրամանատար գեներալ Ադեմ Հուդութին, գեներալներ լեյտենանտներ Յըլդըրըմը Գյուվենչը, Իլհան Թալուն, Սալիմ Ուլուսոյը , գեներալներ Մեհմետ Դիշիլը և Կուբիլային Սելչուկը արդեն ձերբակալվել են :

Նույն շարքից