Միջազգային Քաղաքականություն 

Կրեմլը չի բացառել, որ Պուտինը Էրդողանի հետ կգնա ֆուտբոլ նայելու

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում նշում չկա Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպմանը ներկա լինելու մասին, սակայն դա չի կարելի բացառել: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Milliyet-ը գրել էր, որ օգոստոսի 9-ին Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին հրավիրելու է միասին ներկա գտնվելու  օգոստոսի 31-ին Անթալիայում կայանալիք ընկերական հանդիպմանը:

Նույն շարքից