Միջազգային Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործերը կարծես այդքան էլ լավ չեն

analitik.am

ՆԱՏՕ-ի անդամ մի քանի ազդեցիկ երկրների պատվիրակություններ կարծում են, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո այդ երկրի իշխանությունների վարքը ցույց է տալիս, որ Թուրքիան այդքան էլ հարմար երկիր չէ դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանն անցկացնելու համար, գրում է  Financial Times-ը:

ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ վստահ են, որ Էրդողանն ուղղակի օգտագործում է տեղի ունեցածն ընդդիմությանը ճնշելու համար, կան նաև անդամներ, որոնք այդքան էլ չեն վստահում Թուրքիայի և Ռուսաստանի միջև ենթադրյալ մտերմացմանը:

 Financial Times-ն այնուամենայնիվ հայտնում է, որ դեռ չի քննարկվում Թուրքիայի փոխարեն այլ երկրում ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանն անցկացնելու հարցը:

Ավելի վաղ հայտնվում էր, որ ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանը անց է կացվելու Թուրքիայում ընթացիկ տարվա նոյեմբերին, սակայն կոնկրետ օրեր չեն նշվում:

Հավելենք նաև, որ թուրքական իշխանություններն արդեն դիմել են ՆԱՏՕ-ում իրենց դաշնակիցներին՝ հավաստիացնելով, որ իրենք ունակ են ընդունել նստաշրջանը:

Նույն շարքից