Միջազգային Քաղաքականություն 

Ավստրիայի կանցլերն առաջարկում է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները

analitik.am

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը կարծում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ տարվող բանակցություններն անմիջապես պետք է դադարեցվեն: Նա նշել է, որ այդ հարցը բարձրացնելու է սեպտեմբերին կայանալիք ԵՄ գագաթաժողովի ժամանակ:

Քերնի խոսքերով, Թուրքիայի հետ բանակցություններում ԵՄ-ն հանդես է գալիս ոչ թե որպես խնդրող, այլ որպես՝ ներդրող. «Երկու կողմերն էլ կորցնելու բան ունեն: Սա լավ հիմք է բանակցությունների համար»,-ասել է Ավստրիայի կանցլերը՝ հավելելով, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը չի կարող տեղի ունենալ առաջիկա տարիներին, հնարավոր է նաև տեսնամյակի ընթացքում, փոխանցում է Die Presse-ը:

Նույն շարքից