Միջազգային Քաղաքականություն 

Բաքվում Պուտինն ինչի մասին է խոսելու Իրանի նախագահի հետ

analitik.am

Բաքվում կայանալիք հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին քննարկելու են նաև երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  օգոստոսի 8-ին Պուտինը մեկնելու է Բաքու, որտեղ մասնակցելու է Ադրբեջանի և Իրանի նախագանհների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը, քննարկելու է տարածաշրջանային և միջազգային ակտուալ հարցեր, խոսելու է էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու մասին, ինչպես նաև առանձին հանդիպումներ է ունենալու Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հետ:

Ռուսական մամուլը մասնավորապես Պուտին-Ռոհանի հանդիպման մասով գրում է, որ կողմերը մտադիր են քննարկել երկու երկրների միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը: Նշվում է, որ իրանական կողմը հետաքրքրված է ռուսական ժամանակակից տեխնիկայով: Խոսվում է նաև համատեղ զորավարժություններ կազմակերպելու հարցի հավանական շոշափման մասին:

Հավելենք, որ ռուսական պատվիրակության կազմում է լինելու նաև փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով պատասխանատու է  ռազմաարդյունաբերական համալիրի համար:

Նույն շարքից