Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան այս պայմաններում չի կարող անդամակցել ԵՄ-ին. Ժան-Կլոդ Յունկեր

analitik.am

Ներկա պայմաններում Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Թուրքիան այն վիճակով, որում հիմա գտնվում է, չի կարող դառնալ Եվրամիության անդամ: Դա հնարավոր չէ նախ այն բանի պատճառով, որ այդ երկրում պատրաստվում են վերականգնել մահապատիժը»,-ասել է Յունկերը ARD-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Եվրահանձնաժողովի նախագահը միևնույն ժամանակ դեմ է բանակցությունները Թուրքիայի հետ դադարեցնելուն: Նրա կարծիքով դրան կողմ կլինեն ԵՄ-ի ոչ բոլոր անդամները:

Նույն շարքից