Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանն ասել է, թե ինչու է որոշել նամակ գրել Պուտինին

analitik.am

Ռուս-թուրքական հարաբերությունները շատ կարևոր դեր ունեն տարածաշրջանի համար, որտեղ երկու երկրները  որոշիչ դերակատարում ունեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև ինքնաթիռի հետ կապված տհաճ միջադեպ է տեղի ունեցել, որի բացասական ազդեցությունը տևեց մոտ 8  ամիս: Դրանից հետո մենք նամակ գրեցինք ռուսական կողմին՝ առաջարկելով դադարեցնել այդ գործընթացը, քանի որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները շատ կարևոր են այդ թվում նաև տարածաշրջանի համար: Խնդիրները պետք է լուծել: Բացի դրանից, մենք ափսոսանք հայտնեցինք կապված կատարվածի հետ և դրական պատասխան ստացանք»,-ասել է Էրդողանը TRT-ի հետ զրույցի ժամանակ:

Նույն շարքից