Միջազգային Քաղաքականություն 

Մոտական 20 տարում Թուրքիան շանս չունի դա անելու. Գերմանիայի փոխկանցլեր

analitik.am

Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը շատ վատատես է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում: Այս մասին նա հայտարարել է ARD-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Կարծում եմ, որ տեսանելի ապագայում, այն է առաջիկա 10-20 տարիների ընթացքում Թուրքիան շանսեր չունի անդամակցելու Եվրամիությանը»,-ասել է Գաբրիելը, ում խոսքերով դա տեղի չի ունենա նույնիսկ այն դեպքում, եթե Անկարան կատարի Բրյուսելի բոլոր պահանջները:

Գերմանիայի փոխկանցլերը կարծում է, որ ԵՄ-ն հնարավորություն չունի ընդունել նույնիսկ փոքր պետությունների:

Միևնույն ժամանակ Գաբրիելը դեմ է վերոնշյալ հարցով Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելուն: Նրա կարծիքով, պետք է պահպանել այդ հնարավորությունը թուրքական իշխանությունների հետ երկխոսություն ունենալու համար:

Նույն շարքից