Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների ջերմացումը չի ազդի ՆԱՏՕ-ում Անկարայի դերակատարման վրա

analitik.am

Գերմանացի դիվանագետները վստահ են, որ Ստամբուլի և Մոսկվայի հարաբերությունների ջերմացումը չի ազդելու ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերակատարման վրա. «Թուրքիան ՆԱՏՕ-ում մշտական և կարևոր գործընկերներից մեկն է»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սավսան Չեբլին:

Նրա խոսքերով, Գերմանիայում չեն կարծում, թե Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը  հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ում անվտանգության հարցերով համագործակցության վրա:

Չեբլին նաև անդրադարձել է այն հրապարակումներին, որ Թուրքիայում կտտանքների են ենթարկում հեղաշրջման փորձի մասնակիցներին՝ նշելով, թե գերմանական իշխանությունները  ինֆորմացիա չունեն այդ մասով:

Նույն շարքից