Վերլուծական 

Ինչու է Էրդողանի համար այդքան կարևոր Պուտինի հետ հանդիպումը. WSJ

analitik.am

Սանկտ Պետերբուրգում այսօր՝ օգոստոսի 9-ին կայանալիք Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ամրապնդել այն առաջընթացը, որը կա Մոսկվայի հետ հարաբերություններում: Ստեղծված իրավիճակում այն կենսական նշանակություն ունի Անկարայի համար, այս մասին գրում է Wall Street Journal-ը:

Առաջին հերթին Էրդողանին անհանգստացնում է երկրում ստեղծված տնտեսական վիճակը, որը վատացել է տուրիստական ոլորտի անկման և արտասահմանցի ներդրողների վստահության կորստի արդյունքում: Պարբերականը գրում է, որ թուրք չինովնիկները հույս ունեն, թե սպասվելիք հանդիպման ընթացքում նախագահները խոսելու են ոչ միայն քաղաքականության, այլ նաև բիզնեսի և առևտրատնտեսական կապերի մասին:

Wall Street Journal-ը պնդում է, որ  Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորումը շատ տեղին էր Թուրքիայի համար, որը վատացնում  է հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ: Բան այն է, որ Արևմուտքին դուր չեն գալիս այն մեթոդները, որոնցով թուրքական իշխանություններն աշխատում են հեղաշրջման փորձի մասնակիցների հետ: Իսկ Էրդողանի մոսկովյան այցը վկայում է այն մասին, որ Թուրքիայի նախագահին դուրս չի գալիսԱրևմուտքի դիրքորոշումը և աջակցության բացակայությունը:

«Թուրքիան իրոք կարող է շարժվել հակաարևմտյան կուրսով՝ ջանալով արագացնել հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի հետ և ի վերջո հասնելով դրան»,-նման կարծիք հայտնել է Edam ստամբուլյան  արտաքինքաղաքական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սինան Ուլգենը:

Նույն շարքից