Գլխավոր Քաղաքականություն 

Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել ղարաբաղյան հարցը

analitik.am

Անկարան Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո, ռուսական իշխանությունների հետ կարող է երկխոսություն սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը:

Ավելի վաղ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը հայտարարել էր, որ Թուրքիան  շփվում է ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի հետ էլ, որպեսզի իր ներդրումն ունենա հակամարտության կարգավորման գործում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերը, որ Թուրքիայյի միջնորդությունը բանակցային գործընթացում  անընդունելի է:

«Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին: Հակամարտության կարգավորումն օգուտ է տալու ոչ միայն Ադրբեջանին այլ նաև Ռուսաստանին և Հայաստանին, ինչպես նաև նպաստելու է  տարածաշրջանի կայունությանը: Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Անկարան կարող է երկխոսություն սկսել Մոսկվայի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,-Թուրքիայի դեսպանի խոսքերն է մեջբերում Trend-ը:

Նույն շարքից