Տնտեսություն 

Իրանը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ իր գազը Եվրոպա արտահանելու հարցում

analitik.am

Իրանը պատրաստ է իր բնական գազը վաճառելու և արտահանելու հարցում համագործակցել Թուրքիայի հետ: Այս մասին հայտարարել է Անկարայում պաշտոնական այցով գտնվող Իրանի արատգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Մենք համագործակցությունը շարունակելու համար քաղաքական կամք ունենք: Պատրաստ ենք համատեղ աշխատել էներգետիկ ոլորտում, էլեկտրաէներգիայի և Եվրոպայի հետ գազամուղով միանալու հարցերում»,-ասել է նա:

Զարիֆը նաև նշել է, որ Թեհրանը պատրատ է Անկարայի հետ աշխատել դեպի Թուրքիա արտահանվող գազի ծավալներն ավելացնելու համար և այդ հարցը համարում է առաջնային:

Նույն շարքից