Հասարակություն 

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը միանում է հայաստանյան ԶԼՄ-ների ղեկավարների նախաձեռնությանը

analitik.am

Սույն թվականի հուլիսի 29-ին ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ Սարի թաղում իրականացված բռնությունները խիստ դատապարտում եմ և, հաշվի առնելով այն փաստը, որ նման մոտեցումն արդեն գործելաոճ է դառնում, կոչ եմ անում բոլորին՝ մասնավորապես լրատվական դաշտի ներկայացուցիչներին այս հարցում դրսևորել միասնականություն և կամք՝ միասին մեր նկատմամբ կիրառվող տարաբնույթ անօրինական ճնշումներին և բռնություններին վերջ տալու համար:

Հարգելի գործընկերներ և հայրենակիցներ, ես, գտնվելով նախնական կալանքի տակ, փաստացի իմ նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման պատճառով, թեկուզ ուշացումով, սակայն, միայն այս կերպ հնարավորություն ունեմ միանալու Ձեր նախաձեռնությանը՝ ամբողջովին կիսելով այն մտահոգությունները, որ լրատվական ոլորտը ճնշելով վնասվում են ոչ միայն առանձին ԶԼՄ-ներ և լրագրողներ, այլ արդյունքում լրջորեն խախտվում են ժողովրդավարության հիմքերը, ինչպես նաև հասարակական անվտանգությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ լրատվական դաշտը պարտավոր է ՀՀ-ում լինել անկախ, իսկ պետությունը պարտավոր է երաշխավորել այդ անկախությունը: Առանց ազատ խոսքի չի կարող լինել ազատ և անկախ պետություն:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ից Analitik.am լրատվական կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյան

Նույն շարքից