Գլխավոր Քաղաքականություն 

Աշխատանքներ են տարվում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կապ են պաշտպանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ նշելով, որ քննարկվում է նախագահների հաջորդ հանդիման հարցը:

Հավելենք, որ Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 20-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Դրանից առաջ նախագահները հանդիպել էին մայիսի 16-ին Վիեննայում:

«Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահները պատրաստակամություն են հայտնել հաջորդ հանդիպման մասով՝ նպատակ ունենալով առաջ տանել բանակցային գործընթացը: Մենք շարունակում ենք աշխատել հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղութամբ՝ կապ պաշտպանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների հետ»,-ասել է Ուորլիքը:

Նույն շարքից