Գլխավոր Քաղաքականություն 

Ինչից է կախված ղարաբաղյան հակամարտության կարգավորումն՝ ըստ ԵԱՀԿ-ի

analitik.am

Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ում խոսքերով, Պետերբուրգում և Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումները նոր թափ են հաղորդել բանակցային գործընթացին. «Կարևոր է, որ նախագահները պատրաստակումություն են հայտնել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով և պահպանել շփման գծի կայունությունը: Բացի դրանից, քննարկվել են առաջարկությունները, որոնք կարող են վերականգնել խաղաղությունը»:

Ուորլիքը հավելել է, որ լավատեսորեն է տրամադրված՝ նշելով, որ ի վերջո ամեն ինչ կախված է կողմերի քաղաքական կամքից:

Նույն շարքից