Քաղաքականություն 

Դատախազությունում իրավիճակը սպասողական է. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Շատ հնարավոր է՝ սեպտեմբերի 12-ին մեկնարկող Աժ քառօրյայում այդպես էլ գլխավոր դատախազի ընտրության հարցը չքննարկվի։ Եվ եթե առաջին քառօրյային չընտրեն գլխավոր դատախազ, ապա մյուս քառօրյան հոկտեմբերի 3-ին է, եթե, իհարկե, մինչ այդ արտահերթ նստաշրջան չգումարեն։ Ընդհանուր առմամբ՝ դատախազությունում իրավիճակը սպասողական է, չգիտեն, թե ում կնշանակեն գլխավոր դատախազ։ Կուտոյանի փորձն աչքի առաջ ունենալով՝ արմատական թևը ցանկանում է, որ ապագա դատախազը ներսից լինի։ Իսկ Բաղրամյան 26-ին մոտ կանգնած աղբյուրներն ասում Են, որ առայժմ հստակ թեկնածու չկա։ Շրջանառվող անունները կուլիսային խոսակցություններ են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից