Քաղաքականություն 

Բարեբախտաբար, այս անգամ բանն արյան չի հասել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ Գյումրիից ստացված տեղեկությունների, երեկ երեկոյան խիստ լարված իրավիճակ է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ: Ըստ տեղեկությունների, ընդհարվել են ԲՀԿ-ական թեկնածու Վարդեվան Գրիգորյանի` մականունը Ապարիկ և Բալասանյանի թիմակիցները, որի պատճառը մոտակայքում բացված ԲՀԿ նախընտրական շտաբն է:

Այստեղ Վարդեվան Գրիգորյանի կողմնակիցները ցուցադրական հավաքներ և աղմկոտ ակցիաներ են կազմակերպել: Բալասանյանի կողմնակիցները փորձել են կարգի հրավիրել, ինչն էլ վեճի պատճառ է դարձել: Բարեբախտաբար, այս անգամ բանն արյան չի հասել, բայց, ըստ ամենայնի, նման լուրեր Գյումրիից դեռ պետք է սպասենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից