Հասարակություն 

Հրանուշ Հակոբյանի ազգականներով լցված նախարարությունը թանկ է նստում պետության վրա. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բիզնես դասի ավիատոմսով կամ գերթանկ ու հարմարավետ թռչելու սովորությամբ գործընկեր նախարարներից ետ չի մնում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Երեւան-Բեյրութ-Դուբայ-Երեւան չվերթի բիզնես դասի ավիատոմսը նա գնել էր մլն 296 հազար դրամով։

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ 2700 դոլարով սույն տոմսը տիկին Հակոբյանը պետբյուջեի հաշվին գնել է «Ավիատար» ընկերությունից։ Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս այդ նախարարությունը տեղակայված էր «Էրեբունի պլազա» հյուրանոցում եւ տարածքի վարձակալության համար բյուջեից ահռելի գումարներ էր վճարում։

Այդպիսով արտգոոծնախարարության մի բաժնի հիմքի վրա ստեղծված այդ նախարարությունը Անվտանգության խորհրդի նման ոչ միայն չի արդարացնում իր գործունեությամբ, այլեւ հիմնականում Հրանուշ Հակոբյանի ազգականներով լցված աշխատակազմով թանկ է նստում պետության վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից