Քաղաքականություն 

Ղարաբաղյան կարգավորման գործում առաջնահերթ քայլը կողմերինն է. VOA

analitik.am

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, առաջին քայլը պետք է անեն իրենք կողմերը, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության համակարգող Դենիել Ֆրիդը.

«Նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Եթե նրանք խաղաղություն են ուզում, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի օգնել»:

Ֆրիդի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարությունները կարծես բավարար հետաքրքրված չեն խնդրի վերջնական կարգավորման մեջ.

«Խնդիրն այն է, որ իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում եւ մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝ երկարաժամկետ կտրվածքով»:

Կողմերի համապատասխան պատրաստակամության դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ համատեղ անհրաժեշտ աջակցությունը տրամադրել կողմերին՝ խնդրի տեւական կարգավորման համար, նշում է Դենիել Ֆրիդը:

Մանրամասն՝ amerikayidzayn.com

Նույն շարքից