Հասարակություն 

Շոգ եղանակով պայմանավորված՝ առանձին հատվածներում սահմանվել է ոռոգման եռահերթ ժամանակացույց

analitik.am

Շոգ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ոռոգումը: Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է նաև խորքային հորերից մղվող ջրերով:

 ԱԻՆ տվյալներով մայրաքաղաքում դեռևս առկա է հրդեհավտանգ իրավիճակ, որից ելնելով էլ արգելվում է չոր խոտն այրելը: Զուգահեռաբար վարչական շրջաններում շարունակվում է խոտհունձը: Խոտհունձն արագացնելու անհրաժեշտության մասին իրազեկվել են նաև համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները:

Նույն շարքից